Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԴԱՎԻԴԵՆԿՈՅԻՆ

Սպորտ

Մոսկվայում շարունակվում է «Կրեմլի գավաթի» թենիսի հերթական խաղարկությունը: Հայաստանցի թենիսիստ Սարգիս Սարգսյանը 2-րդ շրջանում հանդիպեց Ռուսաստանը ներկայացնող Նիկոլայ Դավիդենկոյին եւ պարտվեց 2:6, 4:6 հաշվով:

Մինչ այդ Սարգիսը հեշտությամբ հաղթել է վրաց թենիսիստին: Դավիդենկոյին պարտության մատնելու դեպքում Սարգիս Սարգսյանը կհանդիպեր Մարատ Սաֆին - Ռադեկ Ստեպանեկ զույգի հաղթողի հետ:

2004թվականը Սարգսյանի համար շարունակվում է անհաջող դասավորվել: Մասնակցելով բազմաթիվ մրցաշարերի նա պայքարից դուրս է մնում 1-ին կամ 2-րդ շրջանում: