Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԷԻՆՔ ՀԱՍՑՐԵԼ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ

Սպորտ

Հայաստանի եւ Չեխիայի երիտասարդական հավաքականների հանդիպումից հետո տեղի ունեցավ կարճատեւ մամուլի ասուլիս, որին առաջինը ներկայացավ Հայաստանի թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Մարզչի կարծիքով երիտասարդ ֆուտբոլիստները նախորդ ծանր հանդիպումից հետո չէին հասցրել վերականգնվել: Դա էլ դարձավ պարտության հիմնական պատճառը: Բացի այդ, ըստ Մինասյանի որոշ ֆուտբոլիստների մոտ բացակայում էր պրոֆեսիոնալիզմը:

Չեխերի մարզիչ Լադիսլավ Սկորպիլը նշեց, որ խաղասկիզբը շատ հաջող ստացվեց, սակայն միայն 2-րդ գոլից հետո կարողացան ամբողջովին տիրել նախաձեռնությանը: Չեխ մասնագետը հայտնեց, որ խաղից առաջ նախօրոք մասնագետ էին գործուղել Հայաստան` մրցակցի խաղը ուսումնասիրելու համար: Չնայած Չեխիան ընտրական խմբում վստահ է հանդես եկել առաջին 3 խաղերում, սակայն Սկորպիլը կարծում է, որ դեռ պետք չէ շտապել եւ դեռ շատ բան կարող է փոխվել: