Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2- ՐԴ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ

Սպորտ

Այսօր ընտրական հանդիպում անցկացրեց ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական թիմը, որը մրցեց չեխերի հետ: Նախորդ խաղում մեր թիմը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել էր Ֆինլանդիային, ուստի այս խաղից սպասելիքներ ունեինք: Սակայն Հայաստանի երիտասարդական հավաքականը ձախողեց հանդիպումը եւ պարտվեց խոշոր` 0:4 հաշվով:

Խաղասկիզբը շատ անհաջող սկսվեց մեզ համար եւ արդեն 2-րդ րոպեին Պրահայի «Սպարտա»-ում հանդես եկող Տոմաշ Շիմոկը բացեց խաղի հաշիվը: Հայ ֆուտբոլիստները մինչեւ ընդմիջում փորձեցին հավասարեցնել հաշիվը, սակայն հյուրերը նման հնարավորություն չընձեռեցին մեզ:

2-րդ կեսը ամբողջությամբ անցավ չեխերի առավելությամբ: Նախ` նույն Շիմոկը կրկնապատկեց հաշիվը, որից հետո խաղի ելքը վճռվեց: Մինչեւ խաղավարտ Չեխիայի երիտասարդական հավաքականը եւս 2 գնդակ խփեց:

Պետք է նշել, որ չեխերը հայ ֆուտբոլիստներին գերազանցեցին հատկապես ֆիզիկական պատրաստվածությամբ: Բացի այդ չեխերը ի տարբերություն հայերի բավականին բարձրահասակ էին եւ օդային պայքարում անգերազանցելի:

Ընտրական 1-ին խմբում Հայաստանի հավաքականը կրեց 3-րդ պարտությունը, որից 2-ը նույն` 0:4 հաշվով: Այս խմբի մյուս մրցավեճում Հոլանդիան 4:1 հաշվով պարտության է մատնել Ֆինլանդիային:

Այսօրվա հանդիպումներից հետո մեր թիմը շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը, չնայած 4-րդ եւ 5-րդ հորիզոնականներում գտնվող Ֆինլանդիան եւ Մակեդոնիան նույնպես 3 միավոր են վաստակել: