Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՓԱՍՏԸ ԿԱՊԱՑՈՒՑՎԻ

Քաղաքականություն

Հայ փաստաբանների միջազգային միության նախագահ, «Ա1+»-ի շահերը ներկայացնող Տիգրան Տեր-Եսայանը տնտեսական դատարանի վճիռն անվանում է հապճեպ ընդունված։ Նա նաեւ խոստովանում է, որ սպասում էր, որ դատարանը չի համարձակվի բավարարել «Ա1+»-ի հայցն ընդդեմ հանձնաժողովի։

Հաջորդ շաբաթ դատարանը կներկայացնի իր որոշման նկարագրական մասը եւ պարզ կլինի, թե ինչպես է հիմնավորել իր վճիռը դատավոր Նախշուն Տավարածյանը։ Տիգրան Տեր-Եսայանը կարծում է, որ դատավորն այս պահին նույնիսկ չգիտի, թե ինչպես է պատճարաբանելու իր որոշումը։«Այնպես, ինչպես ձերբակալում են, հետո մտածում են, թե ինչպես հիմնավորեն իրենց արարքը։Դատավորը պետք է հասցնի 7 օրվա ընթացքում հիմնավորումներ գտնել»,- ասում է Տեր-Եսայանը։ Նա համոզված է, որ գործը խորը ուսումնասիրելու դեպքում Տավարածյանը չէր մերժի «Ա1+»-ի հայցը։

«Ա1+»-ի փաստաբանը նաեւ հայտարարում է, որ վաղ թե ուշ ապացուցվելու է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը մրցույթն անցկացրել է օրենքների կոպիտ խախտումներով։ Նա նաեւ ցրում է մտայնություն այն մասին թե ամեն ինչում մեղավոր են վատ օրենքները։ Դատարանում «Ա1+»-ի ներկայացուցիչը համոզված է, որ գործող օրենքները խախտվել են, այնինչ այդ օրենքները բավարար էին մրցույթը պատշաճ կերպով անցկացնելու համար։