Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ատկատները չհերքեց

Քաղաքականություն
d5498748830589c173bababd3471d84c

66 կողմ, 36 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցույթամբ ԱԺ-ն հաստատեց ՀՀ 2012թ.-ի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվությունը:

Քվեարկությունից հետո Վերահսկիչ պալատը սկսեց 2012թ. իր տարեկան հաշվետվությունը: Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ նախորդ տարի թիրախային են մնացել այն ոլորտները, որոնք երկու տարի անընդմեջ բարձրաձայնել են. «Առաջինը վերաբերում է քաղաքաշինության ոլորտին, որտեղ խախտումները ընդհանրական են՝ չկատարված աշխատանքերի դիմաց վճարումներ, անորակ, չսահմանված նորմերով աշխատանքներ, պետական ստանդարտներով սահմանված նորմերը չեն պահպանվում, ամբողջական չեն նկարագրվում տեխնոլորգիական փուլերը»:

 

Նա նաեւ նշեց, որ շինարարության ոլորտում կիրառվում են չափազանց մեծ տոոսադրույքներ. «Երեք-չորս անգամ ավելի թանկ են իրականացվում շինարարարակ աշխատանքները: Այս առումով, իհարկե, կառավարությունը որոշակի եզրահանգումներ արդեն արել է: Շինարարության մեջ բազմաթիվ անգամ խոսում ենք ատկատների ու ուռճացված տոկոսադրույքների մասին: Այս առումով եւս կարծես թե լուծումներ հնարավոր է գտնել»:

Ինչ վերաբերում է գնման գործընթացին, ապա նա նշեց, որ դրանք ոչ թափանցիկ են իրականացվում. «Խնդիրներն ունեն համակարգային բնույթ: Ռիսկերն էապես նվազեցնելու համար կառավարությունը ներդրեց էլեկտրոնային գնումների համակարգը, սակայն ակնկալվող արդյունքները բավարար չէին, ծրագրի բանալիները, կոդերը գոյություն չունեն, եւ հետեւապես, ծրագիրը ձախողված է: Ֆինանսների նախարարությունում հիմա բարեփոխումների ճանապարհային քարտեզ է մշակվում, որի համար բյուջեից լրացուցիչ միջոցներ անհրաժեշտ կլինեն»:

Իշխան Զաքարյանի բնորոշմամբ՝ հատկապես անկատար է գնագոյացման մեխանիզմը. «Գները շեղվում են այդ պահին շուկայում գործող թվերից: Առաջարկել ենք կառավարությանը կարգավորիչ գներ սահմանել. Ինչո՞ւ մի կազմակերպության հետ պայմանագիր չի կնքվում՝ այդ հարցը իր վերահսկողության տակ առնելու համար»:

Ինչ վերաբերում է մրցույթների անցկացմանը, նա ընդգծեց, որ հաճախ հանդիպում են դեպքեր, երբ հաղթում է մի ընկերություն, որ ոչ նախագծի հեղինակ է, ոչ էլ այդ ապրանքների ներկրողն է. «Նախօրոք պայմանավորված սցենարով են կազմակերպվում մրցույթները եւ տվյալ ընկերությունը նախորոք իմանում է, որ ինքն պետք է այդ մրցույթում հաղթի»: Պարոն Զաքարյանը հայտարարեց, որ ձեռք բերված շատ նյութեր ուղղակվելու են ՀՀ Գլխավոր դատախազություն: Նա անդրադարձավ նաեւ բիոզուգարաններին՝ նշելով, որ ծախսն անարդյունավետ էր, թեեւ այդքան էլ ծախս է արել կառավարությունը. «Եւ, ընդհանրապես, կար դրա անհրաժեշտությունը, թե ոչ, քանի որ այդ զուգարանները հիմնականում տեղադրվում են այնտեղ, որտեղ չկա կոյուղի, մինչդեռ դրանցից մեկը դրվել է Սբ Սարգիս եկեղեցու մոտ»:

Իսկ մայրաքաղաք Երեւանի վերաբերյալ նա նշեց՝ եթե նախկինում բացարձակապես անիրատեսական են եղել վաճառված հողերի արժեքները, ապա նախորդ տարի որեւէ դեպք չեն արձանագրել՝ կադաստրային արժեքից ցածր գնով վաճառքներ իրականացնելու առումով. «Սակայն դա դեռ չի նշանակում, որ կադաստրային արժեքը դա շուկայական արժեք է»