ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆՕՐԵՆ ԵՐԿԻՐ Է

3 մասնավոր բանկերի խաբված ավանդատուները այսoր հավաքվել էին Հանրապետության նախագահի նստավայրի մոտ: Սակայն «Կրեդիտ Երեւան», «Երեւան սերվիս» եւ «Միավորված» բանկերի հարյուրավոր ավանդատուներից բողոքի ցույցի էին դուրս եկել ընդամենը մի քանի տասնյակը:

Խաբված ավանդատուները հավաքվեցին, մի քիչ զայրացան եւ գրեցին 3 նամակ: Մեկը նախագահին, մյուսը՝ վարչապետին, երրորդն էլ՝ ԱԺ-ի նախագահին, տեղեկացնելով, թե ինչպես են վերաբերվում մարդկանց պետական մարնինները:
Անարդյունք ցույցի վերջում ավանդատուները եկան մեկ եզրակացության – Հայաստանը անօրեն երկիր է: