Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ

Քաղաքականություն

ՀՀ գյուղատնտեսությունը մեծ վնասներ է կրել վերջին օրերի բնակլիմայական պայմաններից։ Ստեղծված իրավիճակը Կառավարության նիստի օրակարգից դուրս քննարկման արժանացավ։ Առայժմ ճշտվում է գյուղատնտեսությանը հասցված վնասի չափը։

Կառավարության հերթական նիստի օրակարգում այսօր ներկայացվել է «Ջրային օրեսգրքի» նախագիծը, 2001 թ. պետբյուջեի կատարման, հողային կադաստրի հաշվետվությունները։ Ըստ վերջինիս, սեփականաշնորհված հողերի վրա այսօր գոյություն ունի 4.000 ապօրինի կառույց։ Նախատեսված է դրանք վերադարձնել օրինական դաշտ եւ այդ սեփականատերերից գանձել հողի եւ գույքի հարկ։

Պետբյուջեի կատարման Հաշվետվության մեջ ամրագրվել է, որ անցյալ տարվա ընթացքում գրանցվել է 9,6 տոկոս տնտեսական աճ, ամբողջովին վճարվել են կենսաթոշակները, աշխատավարձերը, նպաստները, նույնիսկ մարվելէ անցյալ տարիներից կուտակված պարտքերի մի փոքրիկ մասը։

Ցավոք, բոլորին ներկայացվող այդ աճերի արդյունքներն իրենց վրա չեն զգացել այլ պետությունները, որոնց Հայաստանի ունեցած պարտքը արդեն հասնում է բավական մեծ չափերի։