Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրահավաք են անցկացնելու

Քաղաքականություն
83903fa6580ab5a86b865b12b9d394ef

«Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնությունը մայիսի 28-ին, ժամը 13:00-ին, Վանաձորի «Արցախ» պուրակում հրավիրում է հանրահավաք, որի ընթացքում կներկայացվեն.

1. Հայաստանում ձևավորված ապազգային կառավարման համակարգի համառոտ բնութագիրը և նրա տիրապետությունից ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ ազատվելու կենսական անհրաժեշտությունը, մայիսի 28-ի խորհուրդը,
2. Նորգաղութային կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձևավորմամբ և լեգիտիմացմամբ գործող վարչախմբի անցնցում հեռացման ծրագիրը,
3. Վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագրային մոտեցումները,
4. Ժողովրդին ազգային-ազատագրական կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը:
Հանրահավաքին ելույթ կունենան Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, Տիգրան Խզմալյանը, Ալեք Ենիգոմշյանը, Եղիա Ներսիսյանը եւ այլ գործիչներ ու մտավորականներ: