Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԽԱԳԱՀ ԲՈՒՇԸ ԽԱԽՏԵՑ ԻՐ` ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ՏՐՎԱԾ ԽՈՍՏՈՒՄԸ

Քաղաքականություն

2002թ. ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Վ. Բուշը ելույթ ունեցավ Սպիտակ Տանը` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

«Չնայած վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ շուրջ 162 ներկայացուցիչներ հորդորել էին նախագահ Բուշին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես «ցեղասպանություն», այնուամենայնիվ նախագահը իր այս երկրորդ` ապրիլի 24-ի ելույթում դարձյալ խախտեց իր հրապարակավ տրված խոստումը` պատշաճ կերպով ճանաչելու Հայոց ցեղասպանությունը», - հաղորդում է Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեն (ANCA):

«Այսօր մենք դարձյալ ականատես եղանք Վարչակազմի քաղաքականության շարունակական մասնակցությանը Թուրքական կառավարության` Հայոց ցեղասպանությունը հերքելուն», - ասաց ANCA Գործադիր տնօրեն Արամ Համփարյանը: «Թեեւ մենք գնահատում ենք այն փաստը, որ նախագահը չզլացավ առաջարկել իր մեկնաբանությունները` այս առանձնահատուկ առիթով, աջակցություն է ցուցաբերում Հայաստանի անվտանգությանն ու անկախությանը եւ հետաքրքրվում է տարածաշրջանային հիմնախնդրի լուծմամբ, այնուամենայնիվ, մենք, որպես համայնք եւ որպես ժողովուրդ, մնում ենք խորապես տագնապած նրա` Հայոց Ցեղասպանության մասին անկեղծորեն եւ հրապարակավ խոսելու ձախողումից», - նշեց Արամ Համփարյանը: