Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեքսապաթոլոգի փոխարեն դիմում են վախ չափողի (տեսանյութ)

Հասարակություն
3e10c08f40783dd56def60ea56b53f93

Հայաստանում սեքսապաթոլոգներին ավելի շատ դիմում են երեւանաբնակները, քան մարզերի բնակիչները, բայց դա չի նշանակում, որ մարզերի բնակիչները սեռական խնդիրներ ավելի քիչ ունեն,- համոզված է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը։

«Մարզի բնակիչները ուղակի ամաչում են դիմել սեքսապաթոլոգին»,-ասում է նա։

Ըստ նրա մարզերում պետք է հաճախ սեմինարներ կազմակերպվեն, որպեսզի սեռական դաստիարակությունն այնտեղ էլ զարգանա։
Վրեժ Շահրամանյանը նշեց նաեւ, որ իրենց կլինիկա այցելողների 25 տոկոսը կանայք են, 25 տոկոսը ամուսնական զույգեր եւ 50 տոկոսը տղամարդիկ։ Նա առանձնացրեց կանանց և տղամարդկանց այն երեք հիմնական խնդիրները, որոնցով դիմում են բժշկի:

«Տղամարդկանց դեպքում առաջինը պոտենցիան է, որը մեր հասարակության մեջ ավելի շատ անվանվում է իմպոտենցիա: Երկրորդը՝սեռական ակտի տևողության խնդիրն է։ Երրորդ խնդիրը սեռական ցանկության բացակայությունն է»,- ասաց նա:

Կանայք սեքսապաթոլոգին դիմում են օրգազմի բացակայության, վագինիզմի/վախն սեռական հարաբերություններից/ և սեռական ցանկության նվազման խնդիրների դեպքում:

«Օրինակ՝ վագինիզմ ունեցող կանայք բոլորին դիմում են, բացի բժշկից։ Հեքիմներին, վախ չափողներին ու հետո նոր միայն բժշկին։ Ու անգամ եղել են դեպքեր, որ այդպես զույգերը տարիներ շարունակ ապրել են կուսական ամուսնական կյանքով», ասում է բժիշկը։
Վրեժ Շահրամանյանը խորհուրդ տվեց բոլորին խնդիրներ ունենալու դեպքում դիմել մասնագետի և ոչ թե առաջնորդվել տարբեր ամսագրերի հրապարակումներով, որոնք հաճախ մասնագետի կողմից չեն գրված ու սխալ են:

«Մեզ մի անգամ դիմել էր մի զույգ, որոնցից կինը շատ ակտիվ սեռական պահանջներ ուներ, իսկ տղամարդը պասիվ էր: Այս կինը ամսագրում կարդացել էր, որ զույգը շաբաթը առնվազն 3-4 անգամ պետք է սեռական հարաբերություններ ունենա և ստիպում էր տվյալ տղամարդուն հետևել այդ խորհրդին: Իսկ այդ տղամարդու համար շաբաթական 3-4 անգամը գերծանրաբեռնվածություն էր: Չկա նման նորմ: Դա անհատական է՝ կախված տարիքից, տեսակից և այլն»,- ասաց նա:

Բժիշկը հավելեց նաեւ, որ հայերի մոտ բացակայում է սեռական դաստիարակության։ Ըստ բժիշկի դեռահասները պետք է ինֆորմացիա ստանա ընտանիքից կամ դպրոցից, հատուկ դասընթացների միջոցով, այլ ոչ թե ինտերնետից կամ փողոցից, քանի որ այս դեպքում՝ ապատեղեկատվության պատճառով ավելանում են սեռական խնդիրները։

Ի դեպ, մայիսի 10-ը սեքսապաթոլոգների օրն է։