Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՄԵՐ ԱՐՅԱՆ ԿԱՆՉԻՆ ՉՊԻՏԻ ԿԱՍԿԱԾԵՆՔ»

Քաղաքականություն

ԱԺ քաղաքական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը դեմ է, որ Հայաստանում օրենք ընդունվի «Ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանության իրավական երաշխիքների մասին»:

Ըստ Սահակյանի մեր ազգային ավանդույթները վեր են օրենքից. «Մեր արյան կանչի՞ն պիտի կասկածենք, ցեղապանություն տեսած ազգը չպիտի կասկածի, թե միջազգային արենայում որեւէ մեկը կարող է կասկածել կամ չընդունել փաստը: Մի՞թե օրենքով պիտի ֆիքսենք, որ հավատանք»:
Նա գտնում է, որ մշակված օրինագիծը իրականում պատասխանատվության խնդիր չի լուծում, այն ավելի շուտ դեկլարատիվ է:

Օրենքը չի նպաստի ձայներ կտրելուն, ասում է Գալուստ Սահակյնաը, այդ ձայները չկան էլ: Միեւնույնն է օտարերկրացիների վրա չի ազդի, իսկ մեր երկրում որեւէ մեկը չի մերժում ցեղասպանությունը:
/Նկատենք, որ եթե այդպիսի օրենք Հայաստանում գործեր, ապա թերեւս Իսրայելի դեսպանն ավելի զգույշ կլիներ, հակառակ դեպքում, 24 ժամվա ընթացքում նրան կարելի էր վտարել երկրից ՝ հայտարարելով «persona non grata»:/

«Միասնության» ղեկավարը նկատեց, որ ինքը անձամբ օրենքին դեմ է քվեարկելու, սակայն մեծամասնությանը չի պարտադրվելու դիրքորոշում, վստահեցրեց նա, ամեն մեկն ազատ կլինի քվեարկության ժամանակ: