Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿԻՆՈՇՈԿ»-Ը ՀԱՅԿԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Մշակույթ

ԱՊՀ եւ Բալթյան երկրների «Կինոշոկ» փառատոնի հյուրերին այսօր հյուրընկալեց Անապայի հայկական համայնքը` Անապայից ոչ հեռու գտնվող Հայկաձոր գյուղում: Հայկաձորի բնակիչների գերակշռող մասը հայեր են, ըստ պաշտոնական տվյալների` 73 տոկոս:

Հայկական համայնքը «Կինոշոկ»-ի մասնակիցներին դիմավորեց աղ ու հացով ու հայկական ուտեստներով լի սեղաններով: Հանդիպումն ուղեկցվեց հայ համայնքի երգի, պարի համույթների ելույթներով:

Հայկաձորցիներին եւ ներկաներին նաեւ ողջունեցին «Կինոշոկ»-ի հյուրերը: Հայ երեխաներն ամբողջ միջոցառման ընթացքում ինքնագրեր էին խնդրում ներկաներից: Նոր սերնդի մեծ մասն արդեն հայերեն գրեթե չի հասկանում:

Սեդա Մուրադյան
Անապա