Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ «ԿԻՆՈՇՈԿԸ»

Մշակույթ

Լուսանկարը տրամադրել է «Կինոշոկ» փառատոնի մամլո կենտրոնը

«Կինոշոկ-2004»-ին ներկայացված է հայկական 3 ֆիլմ` Սուրեն Բաբայանի «Ժանո», Դավիթ Կարեյանի «Վերադարձ չկա» եւ Նաիրա Մուրադյանի «Հին աստվածներ»: Հայկական ֆիլմերի դիտումները սկսվել են սեպտեմբերի 16-ից: Կցուցադրվեն նաեւ նորարար փորձարարական արվեստի կենտրոնի 11 հեղինակների վիդեո-արվեստի գործերը:

Մեր կինոն «Կինոշոկի» 13 տարվա պատմության ընթացքում շահել է մի քանի մրացանակներ: Մասնավորապես Տիգրան Խզմալյանը՝ կարճամետրաժ ֆիլմերի մրցությում /«Սեւը եը սպիտակը», 1998 թ./ եւ Վլադիմիր Մսրյանը՝ տղամարդու լավագույն դերակատարման համար/ «Պեռլեկինո կամ օդից էլ թեթեւ» 2001 թ./

Հյուրերից շատերը կարծում են, որ այս տարի մրցանակի կարժանանա «Մարս» ֆիլմը, որի ռեժիսորը մեր հայրենակից Մոսկվայի պետական կինոակադեմիայի շրջանավարտ Աննա Մելիքյանն է:

Սա 28-ամյա Աննայի դեբյուտն է: Ֆիլմի գլխավոր հերոսը՝ բռնցքամարտիկը, մի առավոտ արթնանում է, գնացք նստում ու ուղեւորվում անհայտ ուղղությամբ: Առավոտյան նա արթնանում եւ տեսնում է, որ հայտնվում է «Մարս» կոչվող կայարանում, Մարս քաղաքի բնակիչները հիմնականում աշխատում են փափուկ խաղալիքների գործարանում: Բորիսը ընդամենը մեկ օր է անցկացնում այդ քաղաքում, բայց այդ մեկ օրը գլխիվայր շրջում է քաղաքի կյանքը:

Ըստ հյուրերի, մրցանակի է հավակնում նաեւ Անդրեյ Նեկրասովի «Անվստահություն» ֆիլմը: Իսկ ղազախական ռեժիսեր Ռուստեմ Աբդրաշեվի «Վերածննդի կղզին» ֆիլմի դիտումից հետո կինոգետները կարծիք հայտնեցին, որ այն նույնպես կարող է հայտնվել մրցանակակիրների շարքում:

Գլխավոր ժյուրիի որշումները հայտնի կդառնան սեպտեմբերի 22-ին:

Սեդա Մուրադյան
Անապա