Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ. «ԱՅ ԼԱԿՈՏ, ԴՈՒ ԻՆՁ Ո՞ՆՑ ԽԱԲԵՑԻՐ»

Քաղաքականություն

ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանն այսօր չհերքեց այն լուրը, որ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն անձամբ իրեն ասել է, որ հանձնաժողովը Ա1+ ին ձեռք չի տա, միայն թե կողմ քվեարկենք «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքին»: Սակայն այս մասին պարոն Գասպարյանը զրուցել է Աժ պատգամավորներից ինչ-որ մեկի հետ եւ ոչ թե լրագրողներին հայտնել:

Պարոն Գասպարյանը դժգոհ չէ, որ լուրը տպագրվել է. նա միայն մի փոքրիկ շտկում կատարեց եւ ասաց . «Որ Գրիգոր Ամալյանին տեսնեմ, պետք է ասեմ` Այ լակոտ, դու ինձ ո՞նց խաբեցիր»:

Ի դեպ Մանուկ Գասպարյանը այսօր լրագրողներին խորհուրդ տվեց պարզել, թե ինչ կապ կա Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի եւ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, հոկտեմբերի 27ի գործով նախկին կալանավոր Ալեքսան Հարությունյանի միջեւ: Պարոն Գասպարյանի ունեցած տեղեկատվության համաձայն` Ամալյանի եւ Հարությունյանի միջեւ ազգակցական կապ կա: Դա շատ կարեւոր է եւ. անպայման պետք է պարզել, - ասաց պարոն Գասպարյանը:

Մեր ունեցած տեղեկատվության համաձայն երբ Ալեքսան Հարությունյանը մինչեւ հոկտեմբերի 27-ի դեպքերը նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն էր, Գրիգոր Ամալյանը նրա տեղակալն էր: Ընդհանրապես Ալեքսան Հարությունյանի ազդեցությունը շատ մեծ է Գրիգոր Ամալյանի վրա եւ նրա բոլոր գործողությունները համաձայնեցված են Ալեքսան Հարությունյանի հետ, համենայնդեպս այդպես են ասում նրանց ճանաչողները :