Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶ

Քաղաքականություն

Հարգելի պարոն դեսպան

Հաստատակամորեն առաջարկում ենք, որ Ձեր երկրի նախագահը հրապարակավ դատապարտի Ռուսաստանում գլուխ բարձրացնող ֆաշիզմի արդյունք կրասնոդարյան դեպքերը ՝ խոստանալով, որ կերաշխավորի Ձեր երկրում ապրող հայ մարդկանց կյանքի եւ սրբությունների ապահովությունը։ Այլապես մեզ իրավունք ենք վերապահում կարծելու, որ կատարվածը ռուսական պետության քաղաքականությունն է ՝ հերթական անգամ ուղղված Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում իր կայսերական շահերին սպասարկած հայության դեմ, որը մեկ անգամ արդեն ավարտվել է 1915 թ. ցեղասպանությամբ, Արեւմտյան Հայաստանի հայաթափմամբ եւ Արեւելյան Հայաստանի տարածքների ՝ Թուրքիային ու Ադրբեջանին նվիրաբերմամբ։

Կատարվածը Ձեր պետության բարձրագույն մակարդակով չդատապարտելու դեպքում ՝ մեր պարտքն ենք համարում մեր երկրում հասարակայնորեն ձեւավորել Ձեր երկրի նկատմամբ առկա չափազանց սիրալիր վերաբերմունքի վերանայման, ռուսական զորքերի ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մնալու աննպատակահարմարության ու ռուսական մշակութային այլընտրանքի անհրաժեշտության մթնոլորտ։

Հուսանք, որ Ձեր պետությունը վերջապես ինտեգրվում է քաղաքակիրթ աշխարհի զարգացումների տրամաբանության մեջ եւ կկատարի ֆաշիզմը դատապարտողի ու իր տարածքում մեր հայրենակիցների անվտանգության երաշխավորի պարտքը։

Հարգանքով ՝ Մ. Հայրապետյան