Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուզում եմ, որ քաղաքական թատրոնը նահանջի»

Քաղաքականություն
0406d4532060ee4610bf667b43de9341

Թատրոնն անկեղծ երկխոսություն է հանդիսատեսի հետ: Այս խոսքերով ԱԺ նախագահն այսօր` թատրոնի միջազգային օրը հյուրնըկալեց մի շարք թատերական գործիչների, որոնց պարգեւատրեց «ԱԺ պատվո մեդալ»-ով.

«Մեր ժամանականերում հասարակությանն ավելի հանդուրժողականություն ու բարյացակամություն է անհրաժեշտ, եւ հենց թատրոնն է, որ մարդուն դարձնում է ավելի անկեղծ, ավելի մարդկային, ու հոգեպես ավելի հարուստ»,- ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

Բացի պարգեւատրելուց, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ինքն Էլ արժանացավ շնորհավորանքների: Պարզվում է` նա առաջին ու դեռեւս միակ պետական այրն է, որ ստացել է Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակ.


«16 տարի առաջ, երբ Հովիկ Արգամիչը խենթ ու խելագար կառուցում էր Արտաշատի թատրոնը եւ չէր սպասում ոչ մի վայրկյան, որ այստեղ-այնտեղից ինչ-որ բան պետք է փոխանցեն»,- ասաց թատերական գործիչ Երվանդ Ղազանչյանը։

Իսկ ավելի ուշ՝ լրագրողների հետ զրույցում պարոն Ղազանչյանն մտահոգություններ հայտնեց երկրում տիրող մթնոլրոտի առիթով. «Ես շատ եմ ուզում, որ քաղաքական թատրոնը մի փոքր նահանջի, որ մենք կարողանանք մի քիչ ավելի ազատ աշխատել, քանի որ հիմա մեր հանդիսատեսը նրանք էլ են խլում. առաջ նրանք աշխատում էին առանց ռեժիսորի, հիմա ռեժիսորներ էլ ունեն»

Այսօր անկեղծացավ նաեւ Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասանուհի, Նելլի Խերանյանը;

Նա այն կարծիքին չէ, որ թատրոնն անմիջականորեն պետք է արտացոլի արդի հասարակական-քաղաքական խնդիրները.

«Թատրոնը մի վայր է, որտեղ աշխատում են արվեստագետներ, որոնք ունեն իրենց դիրքորոշումը եւ իրենց մտածումները, եւ իրենց լուծումները ստեղծագործությոան միջոցով: Եւ այդ մտածումներն ու լուծումները հեչ պարտադիր չէ, որ հենց այսօրվան դիպուկ կպչեն, դա կարելի է անել Շեքսպիրի գործով, հենց այսօրվա հեղինակի` Պերճ Զեյթունցյանի գործով»,-ասաց նա։