Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կենգուրու 2013»-ը հետաձգվել է

Հասարակություն
38e990d604c2b523568cd69090ea830a

«Այբ» կրթական հիմնադրամը մեկ շաբաթով հետաձգում է «Կենգուրու 2013»-ը, որը տեղի կունենա ապրիլի 4-ին։

Հիշեցնենք,որ հաշվի առնելով սովորողների շրջանում գրիպով հիվանդացության տարածման միտումները, ՀՀ կրթության և գիտության նախարարության հրամանով դպրոցներում գարնանային արձակուրդը երկարաձգվել է մինչև մարտի 31-ը։


Արդեն 5-րդ տարին է, ինչ Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամը կազմակերպում և անցկացնում է աշխարհի ամենասիրված դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթը՝ «Կենգուրուն»:

Այս տարի «Կենգուրուին» մասնակցում է 39 500 աշակերտ Հայաստանի և Արցախի 960 դպրոցներից։ Այս ցուցանիշն ամենաբարձրն է նախորդ չորս տարիների համեմատ՝ ինչպես աշակերտների, այնպես և դպրոցների մասնակցության թվով։

Մրցույթն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության և գիտության, Արցախում՝ ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների հովանու ներքո: