Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՐՏՎՈՒՄ Է

Սպորտ

Այսօր Երեւանի «Նաիրի» մարզադաշտում մրցեցին Հայաստանի եւ Ֆինլանդիա երիտասարդական հավաքականները: Հայաստանի հավաքականը շատ վատ հանդես եկավ եւ պարտվեց 0:1 հաշվով: Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ ֆինների հարձակվող Կուկին, որը 53-րդ րոպեին գրավեց անպաշտպան մնացած դարպասը: Պետք է նշել, որ ֆինները բազմաթիվ ռեալ գոլային պահեր ստեղծեցին մեր դարպասի մոտ եւ կարող էին ավելի խոշոր հաշվով հաղթել:

Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում ավելի հաջող հանդես եկան դարպասապահ Էդգար Գասպարյանը եւ պաշտպան Բարսեղ Կիրակոսյանը: Այսպիսով երիտասարդական հավաքականը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց ընտրական փուլում: Հիշեցնենք, որ առաջին մրցավեճում հայ ֆուտբոլիստները 0:4 հաշվով զիջել էին մակեդոնացիներին:

Հուսանք, որ այսօր երեկոյան Հայաստանի ազգային հավաքականի անհամեմատ հաջող հանդես կգա: