Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԻՉՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԷԻՆ

Սպորտ

Հայաստան - Ֆինլանդիա երիտասարդական հավաքականների հանդիպումից հետո մամուլի ասուլիս տվեցին թիմերի մարզիչները: Ֆինների մարզիչը ասաց, որ չնայած իր թիմը հաղթանակ տոնեց, սակայն ինքը դժգոհ է իր սաների ելույթներից, որոնց պարզ իրադրություններում չէին կարողանում գրավել Հայաստանի դարպասը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը բնականաբար նույնպես դժգոհ էր. «Եթե ֆուտբոլիստը պատրաստ չէ ֆիզիկապես, ապա նա չի կարող ֆուտբոլ խաղալ»: Ըստ Մինասյանի, մեր ֆուտբոլիստները կարող էին պարտվել խոշոր հաշվով, քանի որ Ֆիննլանդիան ուներ 7-8 գոլային պահ:

«Խաղից առաջ ասվում էր, որ լավ արդյունք կլինի նաեւ ոչ-ոքին, սակայն նման արդյունքի մասին չէր էլ կարելի մտածել այսպիսի վատ խաղով», - ասաց մարզիչը` ավելացնելով, որ խաղացողները հանդես գալով հայկական ակումբներում ֆիզիկապես շատ վատ են պատրաստված, եւ նրանց համար պարտությունները դարձել են սովորական երեւույթ: Մինասյանը գոհ էր միայն Բարսեղ Կիրակոսյանի մարզավիճակից: