Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿԱՅՈՒՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ՈՒՆԻ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը լուրջ հովհանավորներ է ձեռք բերել: Այսօր այդ մասին հայտնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` մարզահագուստ արտադրող հանրահայտ «Հումել» դանիական ֆիրմայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

ՀՖՖ-ն 4 տարվա պայամանգիր է կնքել «Հումելի» հետ, որը այդ ժամանակահատվածում մեր բոլոր տարիքային հավաքականներին կապահովի մարզահագուստով: Ժամանակին դանիական ընկերությունը մարզահագուստով ապահովել է նաեւ Մադրիդի «Ռեալի», սերբական «Ցրվենդա Զվեզդայի» պես հանրահայտ ակումբների, ինչպես նաեւ Դանիայի հավաքականին: Բացի այդ Հայաստանի հավաքականի հովանավորներն են «Զվարթնոցը», «Տրամոնտի» գնդակներ արտադրող հանրահայտ ֆիրման, «Սիլ գրուպը» եւ «Նոյը»:

Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ կայուն հովհանավորների առկայությունը շատ բանով կարող է նպաստել հավաքականի հաջող ելույթներին: :