Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԷԼ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ

Սպորտ

Այսօր ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան - Ֆինլանդիա ընտրական հանդիպումը: Հայաստանի հավաքականը կազմի հետ կապված լուրջ խնդիրներ ունի:

Ինչպես հայտնի է, ֆինների հետ հանդիպմանը չեն մասնակցելու Արման Քարամյանը, Հարություն Վարդանյանը եւ Արթուր Ոսկանյանը:

Այս ֆուտբոլիստների շարքը համալրել է նաեւ հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը, թվում էր,թե վնասվածքից հետո, վերականգնել է առաողջությունը,սակայն պարզվեց, որ նա չի կարողանա օգնել մեր թիմին:

Ռոմանը չի մասնակցել նաեւ Մակեդոնիայի հավաքականի հետ կայացած առաջին մրցավեճին, որում հայ ֆուտբոլիստները պարտվեցին 0:3 հաշվով:

Այսպիսով Հայաստանի հավաքականի դարպասը կրկին կպաշտպանի Արման Համբարձումյանը, որը հանդես է գալիս բուլղարական «Սլավիա» ակումբում:

Իսկ ահա այսօր ժամը 16:00-ին Երեւանի «Նարիրի» մարզադաշտում կմրցեն Հայաստանի եւ Ֆինլանդիայի երիտասարդական հավաքականները: