Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՕԴ ՈՒ ՋՐԻ ՊԵՍ

Սպորտ

Վաղը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը կանցկացնի իր 2-րդ ընտրական հանդիպումը` մրցելով Ֆինլանդիայի հավաքականի հետ:

Առաջին հայացքից թվում է, թե սովորական ընտրական հանդիպում է, սակայն իրականում այս խաղից շատ բան է կախված: Նախ մենք վերջապես կիմանանք թե Բեռնար Կազոնին ինչի է ընդունակ: Երբ հայ ֆուտբոլիստները 0:3 հաշվով խայտառակ պարտություն կրեցին Մակեդոնիայից, ոչ ոք չփորձեց քննադատել ֆրանսիացի մարզչին, քանի որ նա շատ քիչ ժամանակ էր ունեցել հավաքականի ֆուտբոլիստներին ծանոթանալու համար եւ զարմանալի չէր բացասական արդյունքը:

Մակեդոնիայից կրած պարտությունից հետո հայ ֆուտբոլասերները խորը հիասթափություն ապրեցին եւ ֆինների հետ հաջող խաղալով Հայաստանի հավաքականը կարող է վերականգնել իր սասանված հեղինակությունը:

Վերջին ժամանակներում հայկական ֆուտբոլը ակնհայտ նահանջ է ապրում թե հավաքականների եւ թե ակումբների մակարդակով: Ֆինլանդիայի նկատմամբ հաղթանակը կարող է զգալիորեն շտկել իրավիճակը եւ հույս ներշնչել, որ առջեւում դեռ ասելիք կունենանք եվրոպական ֆուտբոլում: