Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱԶՈՆԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ

Սպորտ

Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման նախօրեին մամուլի ասուլիս տվեց նաեւ մեր հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին: Ֆրանսիացի մասնագետը ընդգծեց, որ Մակեդոնիայի հավաքականի խաղի համեմատ խաղացողների մարզավիճակի հարցում առաջընթաց կա:

Հատկապես խոսքը վերաբերվում էր Ալբերտ Սարգսյանին եւ Անդրեյ Մովսիսյանին, որոնք մակեդոնացիների հետ խաղում ոչնչով աչքի չընկան: Ֆրանսիացի մասնագետը դիտելով Ֆինլանդիայի հավաքականի մասնակցությամբ հանդիպումների տեսագրությունները, մանկրակրկիտ ուսումնասիրել է մրցակցին եւ հույս ունի, որ հայ ֆուտբոլիստները հաղթանակ կտոնեն առաջիկա խաղում:

Կազոնին նշեց, որ մրցակիցը խաղում է ագլիական ֆուտբոլ եւ ֆիզիկապես շատ լավ է պատրաստված: Մարզչի կարծիքով ֆիններին միայն տեխնիկապես լավ պատրաստվածության շնորհիվ հաղթել հնարավոր չէ, այլ անհրաժեշտ են տակտիկական գրագետ գործողություններ:

Այդ գործողությունների մասին ավելի կոնտրետ խոսելով Կազոնին հայտնեց, որ Ֆինլանդիայի հավաքականի առաջատար ֆուտբոլիստներ Լիտմանենին, Ֆորսելին եւ այլոց անհատականապես չեն հսկելու:

Հայաստանի հավաքականում այսօր լուրջ խնդիր կա կապված աջ եզրային պաշտպանի հետ: Այս բացը լրացնելու համար Կազոնին հավաքական է հրավիրել «Փյունիկի» նախկին ավագ Արթուր Մկրտչյանին, որը ներկայումս հանդես է գալիս բելառուսական «Դարիդա» ակումբում:

Ֆրանսիացի մասնագետը անրադառնալով նաեւ երիտասարդական հավաքականից հեռացված Ժորա Հովհաննիսյանին նշեց, որ այդ ֆուտբոլիստը իր խաղամակարդկով չի համապատասխաղնում երիտասարդականին եւ գտնվում է վատ մարզավիճակում: