Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԵՆԴԵՐ ՍՊՈՐՏՈՒ՞Մ

Սպորտ

Ինչպես հայտնի է, Աթենքի օլիմպիկան խաղերում Հայաստանի պատվիրակության կազմում ընդամենը 2 մարզուհի էին ընդգրկված, որոնք խաղերին մասնակցում էին համաշխարհային օլիմպիական կոմիտեի տրամադրած լրացուցիչ տեղերի շնորհիվ: Փաստորեն կանանց սպորտում ընդհանրապես ակնկալիքներ չունեինք, սակայն չպետք է մոռանալ, որ օլիմպիական մեդալների գրեթե կեսը կանայք են նվաճում:

Այս տխուր փաստին վերաբերվող մեր հարցին անրադառնալով Իշխան Զաքարյանն այսօր տված ասուլիսում ասաց, որ մեր սպորտի պատմության մեջ միշտ էլ կանայք համեստ հաջողությունների են հասել, եւ դա ինչ որ տեղ ազգային խնդիր է: «Ինձ նման հարց առաջին անգամն են ուղղում: Դա շատ հետաքրքիր հարց էր»,- ասաց Իշխան Զաքարյանը` խոստովանելով որ ինքը եւ իր ղեկավարած կառույցը լուրջ չեն վերաբերվում կանանց սպորտին: