Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՊՈՐՏԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Սպորտ

«Օլիմպիական խաղերում մեր կրած անհաջողությունները պետք չէ քաղաքականացնել: Սպորտը քաղաքականության մեջ մտցնել չի կարելի»,- ասյօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը, որը ակնհայտ վրդովված էր քաղաքական գործիչների հնչեցրած քննադատություններից:

Իշխան Զաքարյանն ամեն կերպ փորձում էր հեռու մնալ այդ կարծիքներից, սակայն մոռանում էր, թե նա ինչպես էր իր գործընկերների եւ որոշ մարզիկների հետ մասնակցում Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավին: Իշխան Զաքարյանը կարծում է, որ անհաջողությունները պետք է վերլուծեն խաղերի հետ առնչություն ունեցած մասնագետները:

Իսկ ահա լրագրողների կողիմից եղած բացասական բազմաթիվ արձագանքներին Զաքարյանն անդրադարձավ մակերեսորեն, քանի որ լավ էր գիտակցում, որ մեր երկրում լրագրողների կողմից բերված փաստարկներին շատ քչերն են լուրջ վերաբերվում եւ իր ճակատագիրը կախված է բարձրաստիճան պաշտոնյաններից: