Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՇՈՏՆ ԻՇԽԱՆԻ ՄԻ՞Ս ԷՐ ԿԵՐԵԼ, ՈՐ ԲԱՐՁՐԱՑՆԵՐ

Սպորտ

«Ես մինչեւ հիմա դրա պատասխանը չունեմ, թե ինչու՞ ծանրքաշային Աշոտ Դանիելյանը ծանրաձողը չբարձրացրեց»,- այսօր ասաց ՀՀ սպորտկոմիտեի եւ Օլիմպիական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։

Վերջինս տեղյակ է, որ բոլոր մրցումներում Աշոտ Դանիելյանը միշտ 200 կգ-ից է սկսել (սա այն քաշն է, որ պոկում վարժությունում Աշոտը չբարձրացրեց Աթենքում)։ «Լավ չի պատրաստվել, բացառում եմ, վատ է պատրաստվել, բացառում եմ։ Գոնե Աշոտը ուղիղ իմ հսկողության տակ է եղել»,- ավելացրեց պարոն Զաքարյանը։

Նա իրեն Աշոտի ձախողման մասով հաստատապես մեղավոր չի համարում։ «Ես չեմ գնալու որեւէ մեկի փոխարեն ծանրաձող բարձրացնել կամ ըմբշամարտի հնարք կիրառել»,- իր մեղավորության նաեւ այսպես թեման փակեց Իշխան Զաքարյանը։