Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻԱԿ ԳԵՐԽՆԴԻՐԸ՝ ՀԱՂԹԵԼ ԹՈՒՐՔԻՆ

Սպորտ

ՀՀ սպորտկոմիտեի եւ Օլիմպիական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր բավականին ուշագրավ հայտարարություն արեց ցանկացած հայի առաջիկա անելիքի վերաբերյալ. «Մարտին Բերբերյանը (խոսքը այս տարվա ապրիլի 24-ին Թուքիայի Ստամբուլ քաղաքում թուրք ըմբիշին Եվրոպայի առաջնության եզրափակիչում հաղթած հայ երիտասարդի մասին է) 2 ամիս առաջ ազգի հերոս էր։ Թերթերում, բանում ասում են՝ ցանկացած հայի գերխնդիրը ոնց որ թե թուրքին հաղթելը լինի։ Վատ բան չի դա, ցանկացած հայի գերխնդիրը, Աստված տա, դա լինի»։