Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻՆՆԵՐԸ ՖԻԶԻԿԱՊԵՍ, ՄԵՆՔ ՏԵԽՆԻԿԱՊԵՍ

Սպորտ

Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել սեպտեմբերի 8-ին կայանալիք Ֆինլանդիայի հավաքականի հետ հանդիպմանը:

Այսօր հավաքականի ֆուտբոլիստներ Արթուր Պետրոսյան, Ռոմիկ Խաչատրյանը, Արտավազդ Քարամյանը եւ Եղիշե Մելիքյանը մամուլի ասուլիս էին հրավիրել:

Հայ ֆուտբոլիստները նշեցին, որ ներկայումս լավ մարզավիճակում են եւ պատրաստ են ֆինների հետ հանդիպմանը: Հավաքականի խաղացողների կարծիքով, Ֆինլանդիան ֆիզիկապես լավ պատրաստված թիմ է, սակայն Հայաստանի ազգային թիմը նրանց գերազանցում է տեխնիկական պատրաստվածությամբ:

Արթուր Պետրոսյանը եւ Ռոմիկ Խաչատրյանն էլ դժգոհ էին, որ սխալ է մեկնաբանվել այն փաստը, թե իբր նրանք Մակեդոնիա - Հայաստան (3:0) ընտրական առաջին հանդիպումից հետո բարձր տրամադրությամբ հյուրանոցում կատակել են: Ֆուտբոլիստները նշեցին, որ այդ ձախողված հանդիպման ավարտից հետո նրանք անմիջապես գնացել են օդանավակայան: