Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ Բրիտանիան ճանաչում է արդյունքը

Քաղաքականություն
891defc468f7b507326084a649c248c1

Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերն այսօր Երևանում երեք հանդիպում է ունեցել, որից հետո հանդիպել է հայ լրագրողներին։

Սայմոն Ֆրեյզերն առաջին անգամ է Երևանում։

«Ես շատ հետաքրքիր քննարկումներ եմ ունեցել ՀՀ նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ և գոհ եմ այդ հանդիպման արդյունքներից»,-ասաց նա։

Պարոն Ֆրեյզերն ասաց, որ քննարկվել է երեք թեմա՝ երկկորղմանի հարաբերությունների զարգացման հեռանկարները, Հայաստանի քայլերը Եվրամիության հետ հարաբերություններում և երրորդը՝ տարածաշրջանային հարցերը՝ ներառյալ Ղարաբաղյան հիմնահարց:

Ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնահարցին, ապա դիվանագետի խոսքերով, իրենք փորձում են աջակցել այն բոլոր գործընթացներին, որոնք տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

«Մենք աջակցում ենք ՀՀ զարգացմանը, աջակցում ենք բաց քաղաքական և հասարակական գործընթացների զարգացմանը։ Մենք աջակցում ենք Հայաստանի բոլոր ձգտումներն ավելի մոտենալ Եվրամիությանը»,-իր խոսքում նշեց փոխնախարարը։

Պարոն Ֆրեյզերն անդրադարձավ նաև փետրվարի 18-ի նախագահի ընտրություններից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցներին. «Մենք ճանաչում ենք ընտրությունների արդյունքը»։

Իսկ ինչ վերաբերում է հետընտրական ակցիաներին, որոնք տեղի են ունենում տարբեր դեսպանատների առաջ, Սայմոն Ֆրեյզերն ասաց, որ չի կարող մանրամասն որևէ բան ասել, քանի որ տեղյակ չի։