Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հասարակություն

3 ամիս առաջ կալանավայրերը Ներքին ործերի նախարարության կազմից անցան Արդարադատության նախարարության ենթակայությանը: Համակարգի աշխատաոճը եվրոպական չափանիշներին մոտեցնելու նպատակով քրեակատարողական ծառայության աշխատողների համար կազմակերպվեցին վերապատրաստման դասընթացներ:

Առաջին ունկնդիրները քրեակատարողական վարչության աշխատակիցներն էին եւ կալանավայրերի պետերը: Դասընթացը մեկ տարվա է, ընդանուր առմամբ կվերապատրաստվի մոտ 500 աշխատող: Դասընթացը ֆինանսավորվում է «Սորոսի» հիմնադրամի կողմից, արժեքն է 25 հազար ամերիկյան դոլար: