Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասադուլավոր ուսանողներին սպառնում են հեռացնել (տեսանյութ)

Հասարակություն
a2fb4b6e8f0c22cb2697d6f968420913

Ըստ դասադուլին մասնակցած ուսանողների՝ իրենցից շատերին ռեկտորները և դեկանները զգուշացնում են։

«Ասել են, որ չմասնակցեմ այդ հավաքներին, սպառնալիքը այն է, որ կհեռացնեն համալսարանից։ Հիմնականում ուսանողներին իրենց կուրսեցիների միջոցով են զգուշացնում կամ վախեցնում են կուրսեցիներին»,- ասաց Ճարտարագիտական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Հարությունյանը։

Այսօր համալսարանից դուրս մնալու վտանգի տակ գտնվող ուսանողները հավաքվել էին Մաշտոցի պուրակում որոշելու իրենց հետագա անելիքները։

«Սա լինելու է շարունակական։ Մենք ընտրել ենք դասադուլը որպես բոյկոտի ձև, սակայն կիրառելու ենք օրենքով չարգելվող բոլոր ձևերը և ակցիաներ ենք իրականացնելու ամեն օր»,- հավաստիացրերց ուսանողներից Աննա Դավթյանը։

Իրավաբան Մերի Խաչատրյանը համոզված է, որ ռեկտորների կողմից ուսանողության նկատմամբ կիրառվող սպառնալիքներն անօրինական են. «Դասադուլը օրենքով չարգելված միջոց է և ուսանողը կարող է իր բողոքի ձայնը բարձրացնել։ Դա պաշտպանված է սահմանադրությամբ և միջազգային ակտերով,որին միացել է նաև Հայաստանը և ուսանողները պաշտպանված են» ։

Իրավաբանը այսօր ուսանողների հետ հանդիպմանը խորհուրդ տվեց իրազեկված լինել իրենց իրավունքներին իրացնել այդ իրավուքները օրենքով սահմանված կարգով։

Հիշեցնենք, որ այսկերպ ուսանողներն իրենց բողոքն են արտահայտում Նախագահի ընտրությունների արդյունքների դեմ։