Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՅՆ ՍՆՈՒՆԴՈՎ ԼԱՎ ՉԵՍ ԱՊՐԻ

Մարզեր

2000-2004 թվականներին ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի /ՊՀԾ/ հայաստանյան գրասենյակի կողմից Վայոց Ձորի մարզում իրականացվել է «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագիրը:

Ծրագրի ընթացքում վերանորոգված` Եղեգնաձորի Վլադիմիր Գեւորգյանի անվան հիվանդանոցն արդեն հանձնվեց շահագործման:

Հիվանդանոցի շինարարական աշխատանքներին մասնակցել է 60 մարդ եւ դրա դիմաց նրանք ստացել են օրվա մթերաբաժին` 2 կգ. ալյուր, 0,275 միլիգրամ ձեթ եւ ընդեղեն 0,145 կգ.:

«Մարզում բավականին մեծ շինարարական աշխատանքներ են իրականացվել: Գրեթե չկա մի համայնք, որ այդպիսի ծրագիր չիրականացվի»,- ասում է Վայոց Ձորի մարզպետ Սամվել Սարգսյանը:

ՄԱԿ-ի համաշխարհային պարենի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մուզաֆատ Չուդերին ասաց, որ ինքը շատ գոհ է համագործակցությունից եւ ավելացրեց, որ ինչ-որ բան անելիս պետք է իմանաս, թե ինչ արդյունքի ես հասնելու. «Այժմ մենք ունենք վերանորոգված հիվանդանոց»:

2000-2004 թթ. ՊՀԾ-ն Վայոց Ձորի մարզին հատկացրել է շուրջ 3 000 տոննա սնունդ` 154 5000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Ու չնայած դրան Վայոց Ձորի բնակիչների սոցիալական վիճակը շարունակում է մնալ ծանր:

Ի դեպ, այսօրվա միջոցառման ժամանակ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրերի պատասխանատու Լեւոն Ենգիբարյանը իր կատարած աշխատանքների համար ստացավ Եղեգնաձորի պատվավոր քաղաքացու կոչում: