Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐՄՐՈՒԿԻ ԲՌՆԿՄԱՆ ՎՏԱՆԳ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Մարզեր

Այս տարվա մարտ ամսից Շիրակի մարզում նկատվեց կարմրուկով հիվանդների թվի ավելացում։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի հավաստմամբ հիվանդների թվի աճը դեռ շարունակվում է։ Ինֆեկցիոն հիվանդանոցում այժմ բուժվում է կարմրուկով 9 հիվանդ, որոնց մոտ արդեն հիվանդության բարդացած ձեւերն են։

Մեծ թվով հիվանդներ էլ բուժվում են տնային պայմաններում։ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը իրավիճակը մեղմելու նպատակով իրականացնում է համընդհանուր պատվաստումների ծրագիր։

Այժմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող հիվանդների մեծ մասը երեխաներ ու երիտասարդներ են։ Հիվանդության բուժումը դժվարանւմ է հատկապես այն դեպքում, երբ արդեն ի հայտ են գալիս հիվանդությունից բխող մի շարք բարդություններ, իսկ նման դեպքեր հիվանդանոցում արդեն իսկ արձանագրվել են, գրանցվել են մենինգիտ։

Մասնագետների խոսքերով, ամենայն հավանականությամբ, հիվանդության բարձր ցուցանիշը կպահպանվի մինչեւ տարեվերջ, իսկ ահա նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում ինֆեկցիոն հիվանդանոցում կարմրուկի որեւէ դեպք չէր արձանագրվել։

«Ցայգ» հեռուստաընկերություն