Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ...

Քաղաքականություն

Թիվ 75 ընտրատարածքում Վանո Սիրադեղյանը չի մասնակցի Ազգային Ժողովի պատգամավորական ընտրություններին: Մոտ 2.5 ժամյա քննարկումներից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց Տավուշի Մարզային ընտրական հանձնաժողովի որոշումը, համաձայն որի Վանո Սիրադեղյանը պատգամավորության թեկնածու չի գրանցվել:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը նույնիսկ չէր քվեարկել Վանո Սիրադեղյանին պատգամավորության թեկնածու գրանցելու հարցը միայն այն պատճաբանությամբ, որ ներկայացված փաստաթղթերում չկար տեղեկանք 5 տարվա մշտական բնակության վերաբերյալ:

Վանո Սիրադեղյանին պատգամավորության թեկնածու չգրանցեցին, բայց որոշեցին ստեղծել աշխատանքային խումբ՝ Տավուշի մարզային ընտրական հանձնաժողովի օրինախախտումները ուսումնասիրելու համար: Այս իրավախախտումների վերաբերյալ ՀՀՇ վարչությունն արդեն հայց է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան: