Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՄԻՆԱՐ «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

Քաղաքականություն

Հայաստանում ժողովրդավարություն կարող են հաստատել միայն լիբերալները, համոզված են աջ ուժերը: Այսօր «Համաձայնություն» իրավական-քաղքագիտական հետազոտությունների կենտրոնը կազմակերպել էր սեմինար «Ղարաբաղյան խնդրի կարգավորում» թեմայով:

Այն սկսվեց ՀՀՇ վարչության նախագահ Ալեկսանդր Արզումանյանի զեկույցով: Նա գտնում, որ դեռեւս Ղարաբաղյան կարգավորման հարցում լուրջ բեկումներ չկան եւ անիմաստ է հուսալ, որ մոտ ապագայում այդ հարցը լուծում կստանա: Ալեկսանդր Արզումանյանը համաձայն է փուլային տարբերակով խնդրի լուծմանը եւ գտնում է, որ այլ տարբերակ լինել չի կարող: Աջ ուժերը դատապարտում են ներկա իշխանությունների վարած արտաքին քաղքականությունը, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: