Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՏՕ-Ի ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ԿԺԱՄԱՆԵՆ ԵՐԵՎԱՆ

Քաղաքականություն

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, երկուշաբթի օրը Երեւան կժամանի ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պատվիրակությունը՝ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի Համագործակցության Համակարգման Կենտրոնի տնօրեն գեներալ-մայոր Բոլեսլավ Իզիդորչիկի գլխավորությամբ:

Գեներալ Բ.Իզիդորչիկի այցը կարեւոր քայլ է համարվում «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրում Հայաստանի ավելի ակտիվ մասնակցությունն ապահովելու ճանապարհին: