Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ՊԱՅԾԱՌ ԱՊԱԳԱՆ

Քաղաքականություն

1 շաբաթ առաջ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հրաժարվեց մասնակցել ազատ խոսքի պաշտպանությանը նվիրված 14 կուսակցությունների հանրահավաքին: Փոխարենը կոմկուսը որոշել է Մայիսի մեկին կազմակերպել սեփական հանրահավաքը:

Ըստ լրագրողների հրապարակած տեղեկությունների, կոմունիստները, ի դեմս առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանի եւ երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանի, գործարք են կնքել իշխանությունների հետ: Ըստ պայմանավորվածության, կոմկուսը մայիսի 1-ի հանրահավաքով ցույց է տալու, որ ինքն իր գործն է անում եւ «ձեռի հետ» էլ խախտելու է 14 կուսակցությունների միասնությունը:

Ըստ լուրերի, այդ քայլի դիմաց կոմկուսը ստացել է «լուրջ» դրամական փոխհատուցում: Այս «մեղադրանքը» ներկայացվեց Կոմկուսը ներկայացնող պատգամավորներ Գագիկ Թադեւոսյանին եւ Խորեն Սարգսյանին: Նրանք խնդրեցին այդ հարցն իրենց չուղղել, քանի որ ՀԿԿ Բյուրոյի նիստում այդ երկուսը պաշտպանել են 14-ի հանրահավաքների գաղափարը: Նրանք միայն հավատացրեցին, որ կոմունիստները իրենց կառույցի ներսում իրենց հարցերը կլուծեն: