Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՈՏ ՄԵԿ ԱՄԻՍ ՏԵՒԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԵՆ ՏՎԵԼ

Հասարակություն

Ավանդատուների, Կրեդիտ Երեւան բանկի ժամանակավոր ադմինիստրացիայի եւ Կենտրոնական Բանկի ղեկավարության միջեւ մոտ մեկ ամիս տեւած բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել:

Այսօր ավանդատուներին ներկայացվել է ժամանակավոր ադմինիստրացիայի նոր որոշումը: Ըստ ավանդատուների, փաստաթուղթը որեւէ փոփոխության չի ենթարկվելեւ ԿԲ-ն երաշխիքներ չի տալիս: Նրանց ընդանենը առաջարկվում է ցածր տոկոսադրույքով մեկ տարով նոր պայմանագիր կնքել:

Նոր պայմանագիր կնքել չցանկացողների գումարները կսառեցվեն: Ավանդատուների պնդմամբ, իրենք ապրուստի ոչ մի միջոց չունեն: Ապրուստի միակ միջոցն իրենց գումարներից ստացվող տոկոսներն էին: Այս դրությամբ իրենց միակ ելքը մինչեւ վերջ պայքարելն է: