Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ազդեցությունը վիրահայերի վրա

Քաղաքականություն
fba6d8c7c19173523425be73510a95af

Այն ամենն, ինչ ասվում է ՀՀ-ում, իր ուղղակի անդրադարձն է ունենում վրաստանաբնակ հայերի վրա: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշեց վրացագետ Ջոնի Մելիքյանն` անդրադառնալով Վրաստանում հայկական մշակույթի պահպանությանն ու եկեղեցիների խնդրին:

«Երկու պետությունների մշակույթի նախարարությունները փորձում են համատեղ աշխատել, բայց պետք է հասկանալ մի առանձնահատկություն, որ Վրաստանում եկեղեցին ի տարբերություն ՀՀ-ի, մի փոքր այլ նշանակություն ունի: Վրաստանում եկեղեցին շատ ուժեղ է, պատրիարք Իլյա 2-րդը ունի ազգի 98 տոկոսի համակրանքն ու ինքը վրացիների լիդերն է: Պատկերացրեք, որ երկրում, որտեղ պատիրարքն այսպիսի ազդեցիկ անձ է, պետությունը փորձի խառնվել այդ հարցերում. շատ դժվար է դա պատկերացնել, ու մենք պետք է փորձենք այլ քայլեր ձեռնարկել հայկական եկեղեցիները վրացականացումից փրկելու համար»,- նշեց վրացագետը` ավելացնելով, որ Վրաստանում կան հոգեւոր առաջնորդներ, որոնք հակահայկական տրամադրություններ ունեն:

Ինչ վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկմանը, ապա Ջոնի Մելիքյանը նշեց, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին եւս մտահոգված է` այն կարող է մրցակից դառնալ վրացական երկաթուղուն, եւ այն ինչ-որ չափով կտուժի այդ երկաթգծի գործարկումից:

Վրացագետը նաեւ նշեց, որ վրացական կառավարությունը ցածր տոկոսներով գումար է ստանում Ադրբեջանից` երկաթգիծը կառուցելու համար: Օրինակ` վերջին երկու տարվա ընթացքում առաջին 200 մլն դոլարը Վրաստանը ստացել է տարեկան 1-2 տոկոսով: «Մենք պետք է պայքարենք, եւ ինչ-որ մի ժամանակահատվածում միանանք կամ այդ կամ մեկ այլ երկաթգծի»,- նկատեց պարոն Մելիքյանը: