Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետական պարգեւներ եւ կոչումներ

Սպորտ
170986516520aa29e8426d45d271af59

Սերժ Սարգսյանի հրամանով պետական պարգեւներ են ստացել 2012 թ օլիմպիական խաղերում հաջողություններ ձեռք բերած մարզիկները ու մարզիչները: Նրանք երեկ ստացել են իրենց պարգեւները։

Ահա նրանք.

Լեւոն Արսենի ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ (Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ)` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
Արսեն Լեւոնի ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ (հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր)` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
Արթուր Գեւորգի ԱԼԵՔՍԱՆՅԱՆ հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր)` Մովսես Խորենացու մեդալ
Հռիփսիմե Արմենի ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ (ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր)` Մովսես Խորենացու մեդալ

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհվել հետեւյալ մասնագետներին.

Անտոն Ամիրջանի ԲԱԲԱՅԱՆ (Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ձյուդոյի բաժանմունքի ավագ մարզիչ)
Կիմ Մովսեսի ԴԱՆԻԵԼՅԱՆ (Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բռնցքամարտի մարզիչ)
Արսեն Արտաշի ԵՂԻԱԶԱՐՅԱՆ (Հայաստանի շախմատային ակադեմիայի մարզիչ-մանկավարժ)
Նաիրի Շավարշի ՄԱԹԵՎՈՍՅԱՆ («Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցի ձյուդոյի մարզիչ-մանկավարժ)
Հովիկ Ալբերտի ՄԱՆՈՒԿՅԱՆ (Վանաձորի «Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձեւերի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն)
Արման Հրաչյայի ՇԱՀԱԶԻԶՅԱՆ («Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզիչ-մանկավարժ, տեխնիկական գիտությունների թեկնածու)
Խաչիկ Վանիկի ՎԱՀԱՆՅԱՆ (Գյումրու «Աշխատանքային ռեզերվներ» մարզադպրոցի հունահռոմեական ըմբշամարտի ավագ մարզիչ)
Գագիկ Հրանտի ՎԱՐԴԱՆՅԱՆ (Գյումրու քաղաքապետարանի Արամ Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցի բասկետբոլի մարզիչ-մանկավարժ)