Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՋՈՂ ԵՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ

Սպորտ

Գերմանիայում ընթացող թենիսի տղամարդկանց միջազգային մրցաշարի` Gerry Weber Open-2004-ի, 1-ին փուլում հաջող հանդես եկավ Սարգիս Սարգսյանը, որի մրցակիցը Ֆիլիպո Վոլանդրին էր:

Առաջին սեթում Վոլանդրին վստահ հաղթանակ տոնեց 6:2 հաշվով: 2-րդ սեթի սկիզբն էլ հաջող էր Վոլանդրիի համար եւ թվում էր` նրա օգտին կվճռվի մրցամարտի ելքը, սակայն Սարգիսը 2-րդ սեթում պարտվելով 0:2 հաղթեց 6:2 հաշվով:

Վճռորոշ 3-րդ սեթում Սարգիսը նույնպես հաղթանակ տոնեց եւ 2:6, 6:2, 6:2 հաշիվներով առավելության հասնելով Վոլանդրիի նկատմամբ դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ նրա մրցակիցը կլինի փորձառու Մերդի Ֆիշը ԱՄՆ-ից:
Սարգսյանը - Ֆիշ մրցամարտը կկայանա վաղը:

Մեծ Բրիտանիայում մեկնարկած կանանց միազգային մրցաշարում հաջող մեկնարկեց նաեւ Մարի Գայանե Միքաելյանը: Նա 6:4, 1;6, 6;4 հաշիվներով պարտության մատնեց Ժի Չենգին եւ դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ նրա մրցակիցը կլինի Աննե Կրեմերը: