Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ

Սպորտ

Երեւանի «Փյունիկի» հարձակվող 17-ամյա Էդգար Մանուչարյանը մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներից հետո մեկնել էր Ֆրանսիա, որտեղ փորձշրջան պետք է անցնել հանրահայտ «Բորդո» ակումբում:

Մանուչարյանը իրեն լավ է դրսեւորել ֆրանսիակն ակումբում եւ մասնակցել է 2 կարեւոր ստուգողական հանդիպումների: Այնուհետեւ վերադառնալով հայրենիք Էդգարը մասնակցեց նաեւ «Փյունիկ» - «Լ. Արարատ» հանդիպմանը եւ թեթեւակի վնասվածք ստացավ: Սպասում է, որ «Բորդոյի» ղեկավարությունը շուտով բանակցություններ սկսկսի «Փյունիկ» ակումբի հետ:

Էդգար Մանուչարյանով ներկայումս հետրքրքրվում էն նաեւ այլ ճանաչված ակումբներ, իսկ անցած տարի նա հաջող փորձաշրջան էր անցել մեկ այլ ֆրանսիական ակումբում` Մարսելի «Օլիմպիկում»: Էդգարը ներկայումս համարվում է Հայաստանի բոլոր տարիքային հավաքականների անդամ: