Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՐԿԻՆ ԳՈԼԱՌԱՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Սպորտ

Կայացան ֆուտզալի Հայաստանի առաջնության 11-րդ տուրի հանդիպումները: Կայացած 5 խաղում գրանցվեց 101 դարպասի գրավում:
«Ցալկուտ» - «Մալաթիա»` 11:2
«Պոլիտեխնիկ» - «Գյումրի»` 15:9
«Սպիտակ Տնակ» - «Արաքս»` 7:2
«Մոստ Գրուպ» - «Փյունիկ»՝ 4:30
«Թալ Գրիգ» - ԳՊՀ` 17:4

Ի դեպ առաջնության լավագույն ռմբարկու Արմեն Գուլամբարյանը, որը հանդես է գալիս «Փյունիկում», «Մոստ Գրուպի» հետ խաղում 14 անգամ գրավեց մրցակցի դարպասը եւ իր գոլերի քանակը հասցրեց 70-ի:

Իսկ մրացաշարային աղյուսակը 30 միավորով շարունակում է գլխավորել «Թալ Գրիգը», իսկ 2-րդ տեղում ընթացող «Փյունիկը» վաստակել է 28 միավոր: Լավագույն եռյակը 27 միավորով եզրափակում է «Պոլիտեխնիկը»: