Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԱԽՄԱՏ ԵՆ ԽԱՂԱԼՈՒ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ

Սպորտ

Հայաստանի շախմատի ակադեմիան նախատեսել է այս տարվա դեկտեմբերին ինտերնետային մրցախաղ անցկացնել աշխարհի շախմատային չորս ուժեղագույն երկրների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդին ու նրա աշխատանքային խմբերին՝ ակտիվ մասնակցություն ունենալ այդ նախաձեռնության կազմակերպմանը, ինչը օգտակար կլինի նաեւ էլեկտրոնային տեխնոլոգիաների եւ կապի ասպարեզում սեփական հնարավորությունների բացահայտման համար: