Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՒՍՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ

Սպորտ

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց Լեւոն Ջուլֆալակյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միաջազգայաին մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի եւ Իրանի մարզիկները:

Քաշային կարգերում հաղթողներ ճանաչվեցին հետեւյալ մարզիկները.
50 կգ. Ասատուր Խաչատրյան(Հայաստան)
55 կգ. Գեղամ Սայադյան (Ռուսաստան)
60 կգ. Ալեքսեյ Խոպդելյան (Ռուսաստան)
66 կգ. Վյաչեսլավ Խոդնիկով (Ռուսաստան)
74 կգ. Անատոլի Վոլկին (Ռուսաստան)
84 կգ. Ռուսլան Տապրով (Ռուսաստան)
96 կգ. Գիվի Բուրչաիձե (Վրաստան)
Գերծանր քաշ. Լալֆ Բորիկեր (Գերմանիա)

Այսպիսով 8 ոսկե մեդալներից 5-ին արժանացան ռուս ըմբիշները, չնայած նրանցից երկուսը մեր հայրենակիցներն էին:

Ռուսաստանի հավաքականը Երեւան էր ժամանել էր մեր հայրենակից մարզիչ Մնացական Իսկանդարյանի գլխավորությամբ: Մրցաշարը անցավ լարված եւ հետաքրքիր պայքարում, որին հետեւում էին նաեւ ոչ քիչ թվով մարզասերներ:

Ի դեպ հայ եւ պարսիկ մարզասերների մասնակցությամբ տրիբունաներում տեղի ունեցավ ծեծկռտուք, որի ժամանակ բարեբախտաբար տուժողներ չեղան: