Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՕՂԱԿՆԵՐԻ ԱՐՔԱՅԻ» 75-ԱՄՅԱԿԸ

Սպորտ

Այսօր «Առնո Բաբաջանյան» փոքր համերգասրահում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն նվիրված օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն եւ Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանի 75-ամյակին:

Միջոցառման սկզբում Միքայել Իսպիրյանը խոսեց Ազարյանի կենսագրության ամենահիշառժան դրվագների մասին: Ալբերտ Ազարյանը ծնվել 1929թ.-ին Գանձակում:

Այնուհետեւ Ազարյանների ընտանիքը տեղափոխվում է Վանաձոր: 1949թ. Ազարյանը ընդունվում է ֆիզիկական կուլտուրայի տեխնիկում եւ սկսում զբաղվել մարմնամարզությամբ:

1952թ. խրհրդային մարմնամարզության առաջնության ժամանակ դառնում է չեմպիոն գերազանցելով նույնիսկ լեգենդար Հրանտ Շահինյանին: 1954թ. Հռոմում դառնում է աշխարհի չեմպիոն:

1956թ. Մելբուռնում կայացած օլիմպիական խաղերում 2 ոսկե մեդալ է նվաճում: 1960թ. օլիմպիական խաղերում կրկին չեմպիոն է հռչակվում: Նա միակ հայ մարզիկն է, որին հաջողվել է դառնալ օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն:

Ի դեպ Ազարյանի որդին՝ Էդուարդը, հետագայում նույնպես դարձավ օլիմպիական խաղերի չեմպիոն: Սա նույնպես աննախադեպ երեւույթ է մեր մարզական կյանքում, երբ օլիմպիական խաղերում չեմպիոն դառնում չեմպիոնի որդին: Իր կարիերայի ընթացքում Ազարյանը նվաճել 45 ոսկե, 45 արծաթե եւ 10 բրոնզե մեդալ: Ներկայումս նա գլխավորում է իր իսկ անվան օլիմիպիական հերթափոխի մարզադպրոցը, որտեղ մարզվում են բազմաթիվ մարզիկ մարզուհիներ, զբաղվում են մարմնամարզությամբ:

Վանաձորում գտնվող մարզադպրոցներից մեկը եւս անվանվել է Ալբերտ Ազարյանին անունով: