Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

Սպորտ

Փարիզում ընթացող թենիսի միջազգային մրցաշարը (Roland Garros) մտել է վճռական փուլ եւ այսօր կայացան քառորդեզրափակիչի հանդիպումները: Մրցաշարի ֆավորիտների թվին դասվող Դավիթ Նալբանդյանը հանդիպեց բրազիլացի Գուստավո Կուերտենի հետ: Մինչ այդ Նալբանդյանը պայքարից հանել էր Մարատ Սաֆինին, Շտեֆան Կոուբեկին, Ալեքսանդրո Ֆալային եւ Ռիշար Գասկեյին:

Իսկ ահա Կուրետենի «զոհերի» թվում էին Նիկոլաս Ալմագրոն, Ժիլ Էլսեները, Ռոջեր Ֆեդերերը եւ Ֆելիցիանո Լոպեսը:

Եւ ահա մեծ հոտքրքրությամբ սպասված Նալբանդյան-Կուերտեն մրցամարտը արդարացրեց մարզասերների սպասելիքները եւ ընթացավ բավականին լարված եւ դրմատիկ պայքարում:

1-ին սեթում Նալբանդյանը հաղթեց 6:2 հաշվով եւ հաղթանակի լուրջ հայտ ներկայացրեց, բայց հաջորդ սեթում Կուերտենը առավելության հասավ 6:3 հաշվով եւ թենիսիստների հնարավորությունները կրկին հավասարվեցին:

3-րդ սեթում Նալբանդյանը հաղթեց 6:4 հաշվով: 4-րդ սեթում Կուերտենին միայն հաղթանակ էր անհրաժեշտ եւ բրազիլացի մարզիկը շատ մոտ էր հաջողության, սակայն վճռական սեթի վերջնամասում Նալբանդյանը կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմը եւ պարտութան մատնեց հակառակորդին 7:6 հաշվով:

Նալբանդյանը 6:2, 3:6, 6:4, 7:6 հաշիվներով հաղթանակ տոնելով դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Գաստոն Գաուդիոն: Վերջինս քառորդեզրափակիչում 6:3 6:2 6:2 հաշիվներով հաղթել է Լեյթոն Հյուիթին: