Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՅՍՔԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ, ԲԱՅՑ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ

Սպորտ

Հետաքրքիր եւ ինչ-որ տեղ զավեշտալի դեպք տեղի ունեցավ հայկական ֆուտբոլում: Բարձրագույն խմբում հանդես եկող «Կիլիկիա» ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Սերգեյ Աղաբաբյանը, որը ընդամենը 21 տարեկան է:

Այս տարիքում ֆուտբոլիստները իրենց առաջին ելույթներն են ունենում պրոֆեսիոնալ ֆուտբոլում, իսկ Սերգեյը արդեն գլխավոր մարզչի պաշտոնն է ստանձնել: Բացի այդ Սերգեյ Աղաբաբյանը, որը դեռեւս 2003թ.-ին ֆուտբոլիստի կարգավիճակ ուներ, նշանակվել է նաեւ ակումբի նախագահ: «Կիլիկիայում» հիմնականում ընդգրկված են երիտասարդ ֆուտբոլիստներ, բայց կան նաեւ խաղացողներ, որոնք 21-ամյա Աղաբաբյանից մեծ են 7-12 տարով: Ի դեպ, Սերգեյ Աղաբաբյանը գործարար Աշոտ Աղաբաբյանի եղբոր որդին է, որը «Կիլիկիայի» հովանավորն է:

Ամեն դեպքում Սերգեյի նորամուտը որպես գլխավոր մարզիչ հաջող ստացվեց: «Կիլիկիան» նրա գլխավորությամբ կարողացավ դիմակայել չեմպիոն` «Փյունիկին», եւ հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով: