Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության հրապարակը քանդելու են (տեսանյութ)

Հասարակություն
5f367a3d1a75032fb8451ff22951b796

Արտգործնախարարությունը պետք է տեղափոխվի, որովհետեւ այսօրվա շենքը չունի ծառայողական մուտք։

« Էլեմենտար պայմաններ չկան»,- ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյան

Քաղաքապետարանն այսօր ցուցադրում էր մայրաքաղաքը համալրող նոր պետական կառույցները։

«Մենք շենքերով չենք լցնում, մենք կառուցում ենք շենքեր, որոնք կարող են մեկին դուր գալ, մեկին դուր չգալ»,- շարունակում է ճարտարապետը։։

Նարեկ Սարգսյանն առայժմ չի կարող ասել՝ ինչպե՞ս է բեռնաթափվելու մայրաքաղաքի կենտրոնը, ծրագրեր եղել են, կան։ Օրինակ, կարելի է կենտրոնից ազատել պետական հիմնարկները. «Չկա որեւիցե մասնագիտական հստակ համոզվածություն, որ կառավարական շենքերը Երեւանից տեղափոխելիս զգալի բեռնաթափում է լինելու»։

Մասնագիտական կարծիքները Նարեկ Սարգսյանին հուշում են, որ Երեւանի կենտրոնը կարելի է բեռնաթափել համալսարաններից եւ ինստիտուտներից։ Արտասահմանյան առաջատար քաղաքներն արդեն ունեն այդպիսի փորձ. «Բայց դա էլ բերեց այլ պրոբլեմի, լուրջ բեռնաթափվեց քաղաքը, բայց քաղաքը զրկվեց երիտասարդությունից»։

Բեռնաթափման առումով մի նորություն, այնուամենայնիվ, կա՝ առաջիկայում կմեկնարկեն Հանրապետության եւ Շահումյան հրապարակներում ստորգետնյա ավտոկայան կառուցելու նախագծերի մրցույթները։

Ի դեպ, Նարեկ Սարգսյանը, ում  նախագծերով բազմաթիվ բարձրահարկեր են կառուցվել, անդրադառնալով ժամանակակից Երեւանին, նկատեց, որ այն գլխավոր հատակագծից շեղված քաղաք է։