Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐՋԱՆԻԿ Է ԱՅՆ, ՈՒՄ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՏՈՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Քաղաքականություն

Ասում են, երջանիկ է այն մարդը, ում ծննդյան օրը տոնում է ժողովուրդը:

Այսօր լրացավ քաղաքական ու հասարակական հայտնի գործիչ, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի 70 ամյակը: Մարդ, որ մեր երկրի բոլոր ղեկավարներից տարբերվում էր նրանով, որ ժողովրդի մեջ էր, ժողովրդի հետ ու ժողովրդինը: Եւ այսօր ժողովուրդը ՝իր բացակայությամբ տոնում էր նրա ծննդյան օրը:

Պանթեոն էին եկել Կարեն Դեմիրճյանի ժամանակակիցները, տարեցներ, դպրոցականներ, փոքրիկներ, պատգամավորներ, իշխանավորներ, ՀՀ խորհրդարանի նախագահն ու վարչապետը: Կարեն Դեմիրճյանի հիշատակը հարգելու էին եկել ամենատարբեր քաղաքական ուղղվածության ու գաղափարների գործիչներ: Պանթեոնում չէր իշխանավորներից միայն Ռոբերտ Քոչարյանը:

Ի դեպ, ներկա կանանցից ոմանք վիրավորական խոսքեր ուղղեցին վարչապետին եւ ԱԺ-ի նախագահին: Իսկ նախագահի կողմից ուղարկած ծաղկեպսակը հսկում էր մոտ 15 ոստիկան: